Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

Հասարակություն
3229a61d2a53b0c97959303426f05cd7

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Բյուզանդի 103, 105 և 107 շենքերի բնակիչները։ Շենքերի օտարումից հետո շուրջ 6 տարի այս մարդիկ ապրում են վարձով բնակարաններում, սակայն շենքերն օտարած կազմակերպությունը սնանկ է ճանաչվել ու չի կարողանում փոխհատուցել բնակարանների վարձավճարները։ Այս պահին օտարված հողատարածքը գրավ է դրված բանկերից մեկում։


Բողոքի ակցիայի ընթացքում նրանցից մեկի՝ Ժորա Ադամյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նրան առաջին օգնություն ցուցաբերեցին ոստիկանները։ Ավելի ուշ Շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց։