Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրտն ինչպես բանտ՝ կամ անակնկալ տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
70f67dde508afc92eaec9e6da6b770ab

Սիրտն ինչպես բանտ՝ Corazón como prisión -,- ահա այսպես է կոչվում լրագրող, հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի երգը,որի տեսահոլովակն այսօրվանից համացանցում է։ Իսպաներեն այս երգը Լիլիթի երգերի երկրորդ ալբոմից է, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերին։

«Որոշել էի մի քանի երգ ընկերներիս ներկայացնել, սիրուն տեղ հավաքվեինք, գինի խմեինք, համ էլ կողքից նկարեինք youtube-ի համար ՝ «տնային վիդեո»: Բայց Վահեն Հախվերդյան, որի հետ քննարկում էինք այդ, որոշեց, որ պետք է լինի իրական տեսահոլովակ, միայն թե՝ կենդանի ձայնով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Բլեյանը։

Ու ստացվեց այս անակնկալը,որը ներկայացնում ենք Ձեզ։ Վահեն Հախվերդյանը տեսահոլովակի հեղինակն է, Լիլիթին կիթառով նվագակցում է Տիգրան Տեր-Ստեփանյանը։

Հիշեցնենք,որ Լիլիթի հեղինակային երգերի առաջին ձայնասակավառակը՝ «Ուրիշ քաղաքում» հանրությանը ներկայացվեց երկու տարի առաջ՝ 2011թ-ի նոյեմբերին։

Այդ անսպասելի էր Լիլիթին ճանաչողներից շատերի համար, ովքեր նրան ճանաչում էին որպես շնորհալի հեռուստալրագրող եւ հաղորդավար՝ «Ա1+»-ի եթերից։