Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մամուլում շատացել է աղբը»

Հասարակություն
d542a4e10853917830a174f2dccbba66

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է մամուլի օրը: Ուղիղ 319 տարի առաջ հենց այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Այսօր հայկական մամուլի առաջ բոլորովին այլ խնդիրներ են դրված. «Ես միշտ ասում եմ, որ մամուլը մեր երկրում սանիտարի դեր է կատարում. նա պետք է գտնի այդ աղբը, արատը, վեր բարձրացնի, որպեսզի համապատասխան մարմինները կարողանան վերացնել դրանք»,- նշում է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

Նա մամուլի դերը կարեւորում է նաեւ, իր իսկ խոսքերով, անգործության մատնված օրենսդիր և գործադիր մարմիններին վերահսկելու հարցում. «Պատկերացրեք երկրում աղբահավաք մեքենաները չաշխատեն մի տասն օր, ի՞նչ վիճակ կարող է ստեղծվել»: Օրաթերթի խմբագրի կարծիքով` համացանցի զարգացմանը զուգահեռ տպագիր մամուլը կանգնել է նոր խնդիրների առաջ՝ աղբը նաև այստեղ է շատացել:

Հայաստանյան լրատվական շուկան չի բավարարում նաեւ «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանին: Նա հրատապ է համարում պատասխանատու եւ քաղաքակիրթ լրատվական մթնոլորտի ապահովումը: Մտածող խմբագիրներն ու լրագրողները, ինչպես նաև հասարակական գործիչները, պետք է համախմբվեն ու իրավիճակային լուծում առաջադրեն, գտնում է խմբագիրը:

Տպագիր դաշտի խնդիրները ակնառու են նաև ընթերցողների համար, նրանցից ոմանք չեն վստահում թերթին` որպես ինֆորմացիոն աղբյուր:

Մանրամասները` տեսանյութում: