Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսական շրջագայություն

Հասարակություն
df032a16c46b7cc1675f28e10238b7c8

ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում «Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով կազմակերպվել է «Ֆինանսական շրջագայություն»:

Ի տարբերություն ամենօրյա ճանապարհային քարտեզի՝ շրջագայության ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հատուկ կանգառներում կայանելով փոքր էքսկուրսներով ծանոթանալու ֆինանսական տարբեր կազմակերպությունների գործունեությանը:

«Երևան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով անվճար «Ֆինանսական շրջագայություն» իրականացնելու համար մասնակիցները նախապես գրանցվել են: Նման շրջագայություններ կիրականացվեն նաև առաջիկա օրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն