Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ

Հասարակություն
6fb1e425727cb3c69f42527cd713fbe0

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը։

«Դատարանը գտավ, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է, այսինքն` 2 ամիս պետք է Վոլոդյան կալանքի տակ գտնվի: Դատարանը համաներման հանգամանքը փաստացի հաշվի չառավ նույնիսկ։ Այս որոշումը միանշանակ բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, եթե դատարանի կողմից որևէ գործողություն չիրականացվեց, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասում է փաստաբանը:

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այս որոշումից հետո փորձեցին ներխուժել դատարանի դահլիճ, բայց անվտանգության աշխատակիցները դիմադրեցին։