Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձերբակալվածների իրավունքները ոտնահարվում են»

Հասարակություն
d4aed96c03b7139ec0356d91e875b08b

Ձերբակալված անձանց իրավունքները ոտնահարվում են. նրանք ապահովված չեն բուժծառայությամբ, չեն օգտվում լոգանքի իրավունքից, ոստիկանությունը խոչընդոտում է փաստաբանի և պաշտպանյալի շփմանը, քննիչները անկանոն գործողություններ են կատարում, թերանում են դատավորները: Սրանք խնդիրներ են, որոնք արձանագրել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը իր 2012թ. հաշվետվությունում: Միակ դրական տեղաշարժը ազատազրկվածների զբոսանքի իրավունքի ապահովման հարցում է. Ըստ այսօր հրապարակված զեկույցի` կալանավայրերի զբոսաբակերը համեմատաբար լավ վիճակում են:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի տվյալներով` մարմնական վնասվածքները մեծ թիվ են կազմում ձերբակալվածների շրջանում: Իրենց այցելությունների ընթացքում 80 կալանավորվածներից գրեթե բոլորը չեն ժխտել ոստիկանության վատ վերաբերմունքի մասին: Խնդիրների լուծման ուղղությամբ ոստիկանության կողմից որևէ գործնական քայլ իրավապաշտպանը չի նկատել: Պարոն Իշխանյանը գտնում է, որ այս ամենը չի սահմանափակվում միայն ոստիկանական համակարգում:

Մանրամասները` տեսանյութում: