Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում մեդիա հեղաշրջում է»

Հասարակություն
2f7b99fe0ad11b60728f7436fc41a688

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը գտնում է, որ հայաստանյան մեդիան արագորեն փոփոխվում է եւ փոփոխվում հատկապես օնլայն տիրույթում:


Մեդիայի ապագան Հրայր Թամրազյանը համարում է կոնվերգենտ նյուզրումը, որի արդյունքում փոխվում է նաեւ լրագրողի աշխատանքը՝ նրան դարձնելով ունիվերսալ լրագրող:
«Ամենադրական եւ ամենակառուցվածքային լուրջ փոփոխությունները տեղի են ունենում օնլայն մեդիայում: Ըստ էության՝ դա բնական է, որովհետեւ այստեղ միախառնվում, միաձուլվում են նոր տեխոնլոգիաները եւ լրագրության մեջ նոր մտածելակերպը:


Հեռարձակող լրատվամիջոցների ծրագիրը կարծես կազմված լինի միեւնույն նյուզրումում՝ խմբագրությունում, միեւնույն խմբագրի եւ միեւնույն լրագրողների կողմից: Ցուցադրվում են նույն ասուլիսները, նույն հարցերը եւ նույն պատասխանները: Օրվա լրատվական հոսքը նույնական է: Մեզ մոտ լինում է իրադարձություն, որը տեղ չի գտնում որոշակի լրատվամիջոցում, եւ դա նույնությամբ կրկնվում է նաեւ մյուս հեռարձակողների մոտ, նույնիսկ նրանց, որոնք գոնե ուղղակի կապ չունեն իշխանությունների հետ:


Օնլայն մեդիան ունի իր առանձնահատկությունը՝ անմիջականությունը: Դու ունկնդրին/ հեռուստադիտողին ավելի ես մոտեցնում իրադարձությանը:
Մարդիկ այսօր հիմնականում օնլայն են տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում: Հեռուստացույց ավելի շատ նայում են սերիալների համար, հավանաբար ուրիշ այլընտրանք չունեն:


Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեդիա հեղաշրջում է: Շատ ընդունակ է հայկական լրատվական դաշտը: Եթե սահմանափակումները չլինեին, կարծում եմ՝ մենք այսօր կլինեինք ամենազարգացած օնլայն լրատվամիջոց ունեցող երկիրը ողջ ԱՊՀ տարածքում:
Ավելին կարդացեք այստեղ