Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պուտինը տղամարդ է՝ հարգում եմ, Օբամային` ոչ»

Քաղաքականություն
58b0b741de7fb1e9564b2c45f0040240

«Չեմ կարծում, որ ծերունական մառազմի հետեւանք է, բայց կարծում եմ, որ Բալայանի հոտառությունը մի քիչ խաբեց իրեն»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հնչեցրեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Զորի Բալայանի նամակին:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահին ուղղված նամակում Զորի Բալայանը գրել է, «Ղարաբաղի խնդիրը» ոչ թե հայերի, այլ Ռուսաստանի խնդիրն է, եւ որ պետք է վերադառնալ 1813թ. Գյուլիստանի պայմանագրին, ըստ որի` Արցախը ՌԴ կազմում պետք է լինի:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինքը շնորհակալ է Բալայանին` այս տեսակ նամակ գրելու համար, քանի որ սա հերթական անգամ ապացուցում է, որ մեր բոլոր խնդիրները մեր մեջ են. «Ղարաբաղի հարցն ինքնորոշման հարց է, եւ այս նամակով այդ հարցը ջնջում ենք: Ազգայնականությունը ու շովինիզմը միշտ բերում է երկրի կործանմանը: Ղարաբաղը կամ պետք է անկախ լինի, կամ պետք է միանա Հայաստանին»,- ասաց Բաբայանը:


«Կարծում եմ ` կարող է նամակը Պուտինին չհասնել», - ճարտարապետ Լևոն Իգիթյանը` անդրադառնալով Զորի Բալայանի նամակին։ Իգիթյանն ասաց, որ որպես երեւույթ` դեմ չէ, որ նման բովանդակությամբ նամակ է գրվել, միայն թե պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել. «Ողջունելի է Զորիկի քայլը, բայց մենք ունենք նախագահ, արտաքին գործերի նախարար, եւ եթե մենք ոխերիմ թշնամու հետ գործ ունենք, մենք միասին պետք է ինչ-որ բան որոշենք»։
Իգիթյանը նաև ասաց, որ ինքն էլ նման նամակ կգրեր Պուտինին. «Պուտինը տղամարդ է՝ հարգում եմ, Օբամային` ոչ»: