Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զորին հանճարեղ մտավորական է, բայց հայ չի»

Քաղաքականություն
a25f1c84957323e380133f0a3b5a0a30

«Զորի Բալայանի նամակը Պուտինին՝ չիմացության արդյունք է»՝ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ Զորի Բալայանը հայ չի։

«Ես 30 տարի է՝ ճանաչում եմ Զորի Բալայանին, ու իր մտքերի մեջ փոփոխություն չի եղել։ Զորին հանճարեղ մտավորական է, բայց հայ չի»,- ասաց Հայրիկյանը։
Նա քիչ հավանական է համարեց այն, որ իշխանություններն են հրապարակ հանել Զորի Բալայանի նամակը։


Հիշեցնենք, ՌԴ նախագահին ուղղված նամակում Զորի Բալայանը գրել է, թե Ղարաբաղի խնդիրը» ոչ թե հայերի, այլ Ռուսաստանի խնդիրն է, եւ որ պետք է վերադառնալ 1813թ. Գյուլիստանի պայմանագրին, ըստ որի` Արցախը ՌԴ կազմում պետք է լինի:

Պարույր Հայրիկյանն այսօր անդրադարձավ նաեւ Զորի Բալայանի այն հայտարարությանը, թե շատերը կուզեն իր տեղում հայտնվել և իրեն խանդում են. Հայրիկյանն ասում է, որ չգիտի, թե ինչ իմաստով է Զորին նման բան ասել, «բայց հիմա այնպիսի ժամանակահատված է, որ մարդիկ փորձում են համապատասխան տեղ մտնել»։