Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր

Հասարակություն
1ef2ba464bb97eb3f4e26d9740f012a8

Հոկտեմբերի 15-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կներկայացվեն Հայաստանի կողմից «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership - OGP) իրականացման գործընթացի մշտադիտարկման արդյունքները:

Բանախոսներն են.

Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ,

Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,

Վարուժան Հոկտանյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն:

Բանախոսները կներկայացնեն իրենց իրականացրած մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի իրականացրած քայլերը OGP պարտավորությունների ուղղությամբ, Հայաստանի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀԿ-ների պատրաստած այլընտրանքային գործողությունների ծրագիրը:

«Բաց կառավարման գործընկերությունը» շարժում է, որն սկիզբ է առել 2011թ. սեպտեմբերին ութ երկրի (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հվ.Աֆրիկա,) նախաձեռնությամբ: OGP-ին այժմ անդամակցում է 55 երկիր, այդ թվում Հայաստանը՝ 2011-ի նոյեմբերից:

Համաձայն շարժման նախաձեռնության հռչակագրի՝ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ և այլն: