Հայ միգրանտները կխուսափե՞ն (տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հուսով է, որ այս անգամ եւս Ռուսաստանում հայ միգրանտները կկարողանան խուսափել այն զայրույթից, որը հասարակությանը փողոց է դուրս բերել ռուս երիտասարդի դանակահարությունից հետո։
1200-ից ավելի միգրանտներ հայտնվել են ոստիկանական բաժանմունքներում Մոսկվայի Բիրուլյովո շրջանում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։
Մոսկովյան իրադարձությունները, սոցիոլոգի կանխատեսումներով, արտագաղթի ծավալների վրա չեն ազդի։ Ըստ նրա՝ առաջիկայում արտագաղթի ծավալների նվաազում չի արձանագրվի։
«Եթե մաքսային միության ճանապարհները բացվեցին, արտահոսքը կլինի բավականին մեծ»,- ասաց նա։
Սա չի նշանակում, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման դեպքում արտագաղթողների թիվը պիտի նվազեր, քանի որ «Եվրոպայում պայմաններն ավելի բերեկեցիկ են»
Սոցիոլոգի հետ այնքան էլ համակարծիք չէ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նա հիշեցնում է արտագաղթը պայմանավորված է ոչ թե արտաքին գործոններով, այլ մեր երկրի ներքին խնդիրներով:
Թեեւ չի բացառում, որ արտագաղթի վրա որոշակի ազդեցություն թողնի Մաքսային միության անդամակցությունը:
Մանրամասները տեսանյութում։