Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն տեղեկություն չունի հայերի մասին

Քաղաքականություն
2e6bdaf690a0a15cb7627562b03b84e1

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Բիրյուլյովո շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 23 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։ Սա՝ ըստ ռուսական լրատվամիջոցների։


Բանջարեղենի մեծածախ շուկան, որը գրոհի է ենթարկվել անկարգությունների ժամանակ, փակել են` իբր սանիտարական ստուգումների համար:


ՀՀ ԱԳՆ-ն որևէ տեղեկություն չունի՝ արդյոք տուժածների շրջանում հայեր կա՞ն, թե ոչ։
«Մեր դեսպանությունը աշխատանքներ է տանում իրավապահ մարմինների հետ, պարզելու՝ տուժածների շրջանում հայեր կան, թե ոչ»,-«Ա1+»-ին հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։