Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները մեսիջ են հղում»

Հասարակություն
e8fd60196a92e8278f08a017082faa8f

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ «Ազատություն Վոլոդյային» պահանջով հավաքվել են մի խումբ ազատամարտիկներ։

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը դռնփակ է։ Այս ընթացքում ազատամարտիկներն իրենց մտահոգություններն են ներկայացնում երկրում ստեղսծված իրավիճակի առնչությամբ եւ ասում են, որ սա իշխանությունների կողմից մեսիջ է, որպեսզի ոչ ոք վաղը չպահանջի սոցիալական վիճակի բարելավում. «Նման գործելաոճով իշխանությունը մերկացրեց իր դեմքը»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ազատամարտիկների շրջանում պառակտում է նկատվում, նրանք նշեցին, որ գուցե տարանջատված են, բայց քանի որ բոլորն էլ դուրս են եկել բողոքի, հենց այդքանով միավորված են։