Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
b88af51ef35727d4ea983ce1e2e2d545

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Վերաքննիչ քրեական դատարանը  ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց, մյուս երկու կետով մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց  3 տարվա ազատազրկման,բայց  համաներումով ազատ արձակվեց։

«Դատական իշխանությունը չպետք է կից լինի Բաղրամյան 26-ին, դա ամենասխալ ճարտարապետությունն է,- դուրս գալով հայտարարեց Տիգրան Առաքելյանը՝ հավելելով,- «

Երբեք անազատ իրեն չի զգացել, թեեւ եղել է անազատության մեջ։  Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին»։

Տիգրան Առաքելյանը վստահեցնում է, ոչ շարունակելու է ակտիվ լինել։


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս պահին այլեւս քաղբանտարկյալ չկա Հայաստանում. «Այս ընթացքում որպես ամբաստանյալ նստած էին Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Եվա Դարբինյանը եւ մյուսները։ Մեր տղաներն ապացուցեցին, որ իրական հանցագործներն այդ մարդիկ էին»։


Այսօր, ժամը 18-ին Սարյանի արձանի մոտ տեղի կունենա հավաք, որին կմասնակցի Տիգրան Առաքելյանը։

 

Այսօր նույն գործով նեղադրվող՝ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 1 տարվա փորձաշրջան սահմանեց։ Իսկ Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառեց համաներում։


ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի առիթով։ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության մեջ: