Սուրեն Սուրենյանցն ընդդեմ Նախախորհրդարանի
Նախախորհրդարանի անդամներն այս պահին գտնվում են Ծածկած շուկայի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները։
Մի կողմից նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, մյուս կողմից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, բարձրախոսներով միաժամանակ ելույթ են ունենում։ Նախախորհրդարանի անդամները պնդում են, որ շուկան պետք է վերադարձվի նախկին տեսքին, ու պետք է պատասխանատվության ենթարկվեն հուշարձանի քանդողները։ Սուրենյանցը հայտարարում է, որ Ծածկած շուկան բարեկարգվել է, հուշարձանի քանդում չի եղել եւ կոչ է անում հեռանալ։
Հիշեցնենք, այսօր Նախախորհրդարանի անդամները «Ա1+»-ին հայտնեցին, որ հեռուստատեսային բաց բանավեճի են հրավիրում կառուցապատողին։ Նրանք նաեւ նշում են, որ իրենց վրա տարբեր ճնշումներ են գործադրվում՝ սպառնալիքների տեսքով։