Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները նոր դաշինք են ստեղծում

Քաղաքականություն

Ազատության հրապարակում բողոքող ազատամարտիկները, Ավտոներկրող կազմակերպություններն ու տաքսու վարորդները միավորվում են։ Այսօր նրանք հայտարարեցին, որ համատեղ պայքարելու են երկրի անիշխանության դեմ

«Իշխանությունը էս մարդկանց բիզնեսը չի օրինականացնում, հավերժ փողեր են լվանում, հարկեր չեն վճարում, մեր երկրում էս երեւույթին պետք է վերջ դնենք, և վերջ են դնելու ազատամարտիկները՝ ժողովրդական ճնշմամբ, մենք սրանց պետք է բուժենք,- ասում է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։
Ըստ Ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի՝ ազատամարտիկների հետ միավորվելով՝ ավելի հեշտ կլինի հարցերը լուծել։

Ուրբաթ օրը կկազմակերպվի առաջին կլոր սեղանը, որին կմասնակցեն այն կուսակցությունները, որոնց հետ հանդիպումներ են եղել՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, «Հանրապետություն», դիմելու են նաեւ Սերժ Սարգսյանին՝ կլոր սեղանին ներկա գտնվելու համար։

«Մենք մի խնդիր ունենք՝ ազգովի համախմբվել»,- ասում են ազատամարտիկները։

«Ա1+»-ի հարցին՝ կմիավորվե՞ն արդյոք քաղաքացիական ակտիվիստների պայքարին, մասնավորապես՝ «Նախախորհրդարան»-ին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը նախ ասաց՝ «թող նրանք մեզ միանան», ապա պատասխանեց. «Նրանք տարածքային կռիվներով ոչ մի հարց չեն լուծելու. իշխանությունները տարածքային կռիվներում, միեւնույն է, կհաղթեն»։