Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալը` Կարեն Անդրեասյանի դեմ

Քաղաքականություն
fefb074f3cf2e04597481eb0fc7981ac

"Արթիկ" ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Այվազյանը բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դեմ` նրան մեղադրելով "հանցագործության փաստի կոծկման մեջ":

Դատապարտյալը դիմել է միջազգային կառույցներին՝ ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգողին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավարության արտակարգ և լիազոր դեսպանին, ՀՀ Իտալիայի և Գերմանիային դեսպաններին, որպեսզի վերջիններս պարզեն, թե որքանով է մեր հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունն արդարացված։


Նա այդ քայլին գնացել է այն բանից, հետո , երբ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է նրա դիմումը` իրեն խոշտանգումների ենթարկած ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված: Մինչդեռ Կարեն Անդրեայանը որոշել էր դադարեցնել նրա բողոքի քննությունը:

Արթուր Այվազյանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, "խմբակային կամ անձնական շահերից ելնելով, ակնհայտորեն իրականացրել է առնվազն անկողմնակալ որոշում, որով և  փորձում է նպաստել հանցագործության փաստի կոծկմանը"։

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 31.05.2007թ. դատավճռով Ա. Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և դատապարտվել ազատազրկման 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: