A
A
«Փոստանջյանի հետ կապված միջադեպն արտառոց էր»
Զարուհի Փոստանջյանը ժողովրդավարությունն այլ կերպ է հասկանում. նա հասկանում է, որ պետք է այդպիսի հարց տալ:
Խոսքը ԵԽԽՎ-ում Զ. Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին կազինոների մասին տված հարցի մասին է։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելուն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա ԱԺ նախագահի որոշելիք հարցն է:
Նա վստահեցրեց, որ կլինի խմբակցությունների արդարացի եւ համաչափ ներկայություն ԵԽԽՎ-ում: Պարոն Հարությունյանը տիկին Զարուհուն պատվիրակությունից հանելը քաղաքական հետապնդում չի համարում: «Այս միջադեպն արտառոց էր, քանի որ ԵԽԽՎ-ում նման բան ընդունված չէ»,- ասաց պարոն Հարությունյանը: