Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր. Վոլֆգանգ Բյորնզենի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Քաղաքականություն
30c1557a70675a3e9bd26798a176e52f

Հոկտեմբերի 9-ին՝ ժ. 18:30-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենի (Բյոնստրուպ) մամուլի ասուլիսը՝ Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2014թ. հարցազրույցային ընտրափուլի վերաբերյալ:

Վոլֆգանգ Բյորնզենը հոկտեմբերի 9-ին և 10-ին լինելու է Երևանում՝ Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնող երիտասարդների ընտրությանը մասնակցելու նպատակով:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում 28 երկրի ընդհանուր թվով 120 կրթաթոշակառու Գերմանիայի Բունդեսթագի լիարժեք կրթաթոշակով 2014թ. մարտի 3-ից մինչև 2014թ. հուլիսի 31-ը հնարավորություն կստանան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանական համակարգին: Ծրագրի նպատակը մասնակիցներին քաղաքական գործընթացներին և ժողովրդավարական որոշումների կայացմանն անմիջականորեն առնչվելու հնարավորություն տալն է:

Կրթաթոշակառուներն աշխատում են Բունդեսթագի որևէ պատգամավորի գրասենյակում, միաժամանակ գրանցվում Բեռլինի համալսարաններից որևէ մեկում` ուսանողի կարգավիճակով մասնակցելու դասախոսությունների և ուսումնական այլ ձևաչափերի:

Ծրագիրն անցկացվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո և բեռլինյան երեք համալսարանի հետ համագործակցությամբ: Բունդեսթագը ստանձնում է ճամփորդական, կացության և ապահովագրական բոլոր ծախսերը` ներառյալ ամսական կրթաթոշակը:

Ամեն տարի դեկտեմբերից Երևանում Գերմանիայի դեսպանությունն ընդունում է Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի ծրագրի մասնակցության հայտեր: