«Գազի գինը կիջնի 30 տոկոսով»
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հարցի համար»,- այսօր ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը։
Ըստ նրա՝ այստեղ ոչ միայն վիրավորանք է, այլեւ երկրի խորհրդանիշի հարցն է՝ ոնց կարելի է ներկայացնել կամ չներկայացնել. «Պատիվ պետք է պահանջել, պետք է մի անգամ մարդը, որը այսպիսի հայտարարություն է անում, պատասխան տա։
Խոսքը պետության իմիջի մասին է»։ Թեեւ Արամ Սարգսյանը չի հավատում դատարանների ազնվությանը, սակայն պնդում է, որ պետք է դիմել դատարան։ Նրա խոսքերով՝ «Հայաստանում շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին կարելի էր բարձրաձայնել, օրինակ՝ գենդերային օրենքը, որն ընդունելու համար, ըստ բանախոսի, կառավարությունը փող է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամից»։
Ա. Սարգսյանն անդրադարձավ նաեւ գազի սակագնի հետ կապված վարչապետի մեկնաբանությանը՝ պայմանագրի չլինելու հետ կապված. նրա համար պայմանագիր չլինելը սառը ցնցուղ էր. «Եթե մենք պայմանագիր չունենք, ինչի՞ հիման վրա ենք վճարելու։ Սա խառը պատմություն է»
Արամ Սարգսյանը նաեւ վստահ է, որ գազի գինը 30 տոկոսով կիջնի, որովհետեւ մտնում ենք Մաքսային միություն։