Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգար Օհանյանը րոպեներ անց ազատ կարձակվի

Քաղաքականություն
08b8c3a0f8b1ff13c1efc8908ce1e47d

Րոպեներ անց Երեւան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը։


Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը։

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանն ազատ կարձակվի համաներման 4-րդ կետի 2-րդ ենթակետով: Օհանյանը ՀՀ քրօր-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ (յուրացումը կամ վատնումը, առանձնապես խոշոր չափերով) 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Երկու տարուց ավել է նա ազատազրկված է. պատժի մեկ երրորդն արդեն կրել է: