A
A
Տիգրան Առաքելյանին դիմավորեցին սպիտակ շապիկներով
Քիչ առաջ 10 րոպեով հետաձգվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատավարությունը. չէին ներկայացել ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գեւորգյանը։
Այսօր դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները ներկայացել են սպիտակ շապիկներով, որոնց վրա նկարված է Տիգրան Առաքելյանը և գրված՝ «Ազատություն Տիգրան Առաքելյանին»։
Տ. Առաքելյանին դատավարության ժամանակ ինչպես միշտ դիմավորեցին բուռն ծափահարություններով ու «Ազատություն» բացականչություններով։