Տ. Կարապետյան. «Բոլորն էլ գիտեն, որ Ս. Սարգսյանը խաղատներ է այցելել»
Աջակցիր «Ա1+»-ին«ԵԽԽՎ-ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աղմկահարույց հարցն ուղղված Սերժ Սարգսյանին նախապես պայմանավորված է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
«Այդ ամենը նախապես պայմանավորված է եղել, ՀՀԿ-ականները լավ էլ գիտեին՝ ինչ հարց է տալու Զարուհին, մնացած բաները դերասանություններ են:Մանավանդ, որ դա նորություն չի՝ Գեղամյանը դրա մասին վաղուց էր խոսում»,-նշեց նա՝ ավելացնելով, որ բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը խաղատներ է այցելել։
Տիգրան Կարապետյանը նոր է վերադարձել հայրենիք, և քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի տեսել։ Տիգրան Կարապետիչը վեց ամիս շրջագայել է, իննը պետություն է այցելել։ «Աստվածների մոտ էի գնացել՝ Պերու։ Էն փողերը, որ ծախսում էի այստեղ, էնտեղ ծախսեցի։ Բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելել եմ»։
«Ժողովրդական» կուսակցության նախագահը ողջունում է Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկը։
«Կան քաղբանտարկյալներ, որոնք պետք է ազատվեն։ Համաներումը լավ բան է»,-պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ասաց Տիգրան Կարապետյանը։
Արդյո՞ք մոտ ապագայում Տիգրան Կարապետյանը նորից ճամփորդության կմեկնի կամ կհեռանա հայրենիքից. «Չեմ որոշել, դեռ էստեղ եմ։ Ես Հայաստանից երբեք չեմ գնա։ Այդ հաճույքը ես չեմ պատճառի ոմանց՝ իշխանություններին»,-ասաց Տիգրան Կարապետյանը։