Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ բյուրոյում քննարկվել է Զարուհի Փոստանջյանի հարցը

Քաղաքականություն
4187dde0dc58870d07703fc397e64bed

Aravot.am-ի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Վեհաժողովի անդամը կարող է հետապնդվել ԵԽԽՎ-ում հայտնած կարծիքների կամ հնչեցրած հարցերի համար:

Կանխատեսելի չէ՞, որ Հայաստանի այս քայլը կարժանանա հակազդեցության Վեհաժողովում, ինչպես նախկինում եղել է Շավարշ Քոչարյանի եւ նույն Զարուհի Փոստանջյանի պարագայում, երբ նրանց առնչությամբ պատվիրակությունում եղան փոփոխություններ:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կանխատեսելի չէ: Ավելին` հարցի վերաբերյալ արձագանքն այստեղ ծայրահեղ բացասական է: Բացի այդ, անդամների ստվար մի զանգված համարում է, որ այս պարագայում իրական ընդդիմության ձայնը չի հնչում»: Նաեւ հավելեց, թե պատվիրակությունից հանելը քաղաքական հետապնդման ձև չէ: Եվ խոստացավ, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը շարունակելու է լինել հավասարակշռված՝ ընդդիմությունն ու իշխանությունն ունենալու են հավասար ներկայացվածություն: Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանն այսօր դիմել էր ԵԽԽՎ բյուրոյի անդամներին. «Եվ բյուրոյում քննարկվել է հարցը Սամեդ Սեիդովի առաջարկությամբ: Որևէ խնդիր այս պահին չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Սեիդովը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն է: Զարուհի Փոստանջյանը դիմել է նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ