Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիկին Փոստանջյանը յուրօրինակ կին է». դաշնակցական

Քաղաքականություն
1915441cd1c3075b0cc11abdeb8014d2

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ մի բան հաստատ է` տիկին Փոստանջյանը պետք է ամբիոնն օգտագործեր ոչ թե կազինոյում տանուլ տրված գումարի մասին հարցնելու համար, այլ քաղաքական հարց հնչեցներ: Պատգամավորուհին դրա դիմաց Հովիկ Աբրահամյանի որոշմամբ կզրկվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակի տեղից։


Ռուբեն Հակոբյանն ասում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խորհուրդ է տվել չշտապել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու հարցում։
Իսկ Դաշնակցությունը չի պատրաստվում հատուկ հայտարարությամբ դատապարտել Զարուհի Փոստանջյանի արտահայտությունները ԵԽԽՎ նիստում։


«Մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք, ինքը բնականաբար թուրք չէ, հայ կին է, 4 երեխաների մայր է, բայց շատ յուրօրինակ կին է»,- ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:


Պարոն Վարդանյանին դուր չի եկել միայն հարցի բնույթը: Ինքն էլ է Հովիկ Աբրահամյանին առաջարկել նախ «Ժառանգություն» խմբակցության հետ քննարկել Զարուհի Փոստանջյանի վարքագիծը եւ նոր որոշել` զրկե՞լ նրան պատվիրակի կարգավիճակից, թե չզրկել. «Նման բանի տակ որեւէ մեկը ոչ կուզենա, ոչ էլ ուզում է մտնել, դա ԱԺ նախագահի բացառիկ լիազորությունն է»:


Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը տիկին Փոստանջյանին պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու հարցը քննարկել է բոլոր խմբակցությունների հետ: