Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը Մինսկի խմբի 3 առաջարկներից 2-ը չի ընդունում»

Քաղաքականություն
fa2bbda6860f042df16fb73078269ac2

Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթնաժողովին եւ պատրաստ է ստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Այսօր ԵԽԽՎ-ում իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծեց. «Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության առանցքն է»։

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Պրեսկոտը հարց է ուղել Սերժ Սարգսյանին՝ մեր երկրում խղճի եւ կրոնի ազատության վիճակը բարելավելու մասին. «Խղճի ազատության չափորոշիչներին հասնելու համար մենք հսկայական հաջողությունների ենք հասել, եւ փոփոխվել են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենսդրության դրույթները։ Նրանք, ովքեր իրենց կրոնական հայացքներից ելնելով չեն ցանկանում ծառայել բանակում, կազատվեն օրենքի համաձայն. «Քաղաքական կամքը կա, օրենսդրությունը կա»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ հայկական կողմը 20 տարուց ավել է՝ բանակցում է Ադրբեջանի հետ. «Հենց սկզբից էլ մեզ համար պարզ էր, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների արդյունքում։ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին առաջարկել է մի փաստաթուղթ, որը կոչվում է Մադրիդյան սկզբունքներ, եւ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է լուծել հակամարտությունն այդ սկզբունքների հիման վրա։ «Որոշ ժամանակ հետո նույն հայտարարությունն արեց նաեւ Ադրբեջանը։ 2011թ. ամռանը կարծիք կար, որ կողմերը պատրաստ են ստորագրելու հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը, եւ մենք գնացիք Կազան, որպեսզի իմի բերենք այդ փաստաթուղթը եւ ստորագրենք այն։

Իմիջիայլոց, նախօրյակին ես հենց այս ամբիոնից ելույթ ունեցա եւ ասացի, որ կասկածում եմ, որ Ադրբեջանը կստորագրի, ինչին չհամաձայնեցին իմ եվրոպացի գործընկերները։ Ես, ցավոք, ճիշտ դուրս եկա։ Կազանում փաստաթուղթ ստորագրելու փոխարեն, Ադրբեջանը նոր 10 առաջարկություններ ներկայացրեց։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը Մինսկի խմբի 3 առաջարկություններից 2-ը չի ընդունում՝ ուժի կիրառման բացառումը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Մեր տեսակետը մնացել է նույնը, քանի որ մենք ցանկանում ենք փոխզիջումների միջոցով կարգավորել խնդիրը։ Այո մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք ցանկանում ենք կայունություն։ Եվ գումարները սպառազինության վրա ծախսելու փոխարեն ուզում ենք ծախսել մեր ժողովրդի բարօրության համար»,- ասաց Սերժ Սարգսյանը։