Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. «Ճնշումների մասին խոսելն ավելորդ է »

Քաղաքականություն
cfc5e75835cce40d70462483f9355e77

ԵԽԽՎ նստաշրջանում պատասխանելով Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումների մասին հարցին՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ, Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց. «Հայաստանն իր ուղուց չի շեղվել, եւ Մաքսային միությունը մի քանի երկրների միությունն է, ոչ՝ Ռուսաստանինը։ Մեր եվրոպացի գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր քաղաքականությունը կայանում է շահերի համադրման եւ ոչ՝ հակասության մեջ, եւ մեր գործընկերները մեզ հետ համաձայնվել են՝ ասելով, որ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ որեւէ երկրի կառույցի դեմ եւ մշտապես կարող է փոխլրացնել այլ կառույցների կողմից տարվող աշխատանքը, այսինքն՝ մեր շահերը կարող է փոխլրացնել։ Պատրաստ ենք Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց ցավոք մեր՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո մեր եվրոպական գործընկերներն ասացին, որ հակասություն կա այդ 2-ի միջեւ, կանոնների հակասություն կա։ Առաջարկեցինք ստորագրել քաղաքական բարեփոխումներ ենթադրող ասոցացման պայմանագիրը, հիմա այս գործընթացն է գնում։
Ճնշումների մասին խոսելն ավելորդ է, չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել՝ որեւէ պաշտոնյա Ռուսաստանից կամ Մաքսային միությունից, կես բառ անգամ չի ասել Մաքսային միությանն անդամակցելու անհրաժեշտության մասին, մենք ենք ցանկություն հայտնել՝ ելնելով պարզ իրողությունից՝ մի ռազմական անվտանգության համակարգում ենք, որի բաղկացուցիչ մաս են կազմում այն պետությունները, որոնք Մաքսային միության կազմում են։ Մենք չենք կարող մեկուսանալ այն երկրներից, որոնց հետ 20 տարի համագործակցում ենք։ Շարունակելու ենք սերտ համագործակցել նաեւ Եվրամիության հետ։ Մեր ցանկությունը դա է»։