Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է համաներումը մեզ համար

Քաղաքականություն
7ed80735c65995986927dced9c323eee

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լուրջ է համարում այն հարցը, որ համաներումը չի տարածվում ցմահների վրա։

«Ցմահների մեջ մարդիկ կան, որոնք իրենց վարքով- բարքով ավելի բարձր են, քան ազատության մեջ գտնվողները։ Նրանք ստեղծագործում են եւ արդեն տասնյակ տարիներ կրել են իրենց պատիժը։ Տաբու է դրված այդ գործերի վրա»,- այսօր ԱԺ-ում համաներման վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ նշեց պարոն Մինասյանը։

Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը թեեւ ողջունեց համաներման առաջարկը, սակայն նշեց, որ քրեական արդարադատությունը հիվանդ է եւ ունի բազմաթիվ խոցեր։ «Համաներման միջոցով փորձում են այդ խոցերը լուծել, սակայն համակարգային լուծում չի դա»,- ավելացրեց նա։

Այս պահին ելույթ է ունենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Շատ երկրներում համաներումը դիտվում է որպես քաղաքական քայլ, սակայն մեր երկրում, նրա խոսքերով, քաղաքացիական համերաշխությունն է ամենակարեւորը։