A
A
Ս. Դեմիրճյանը սխալ չի քվեարկել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Գլխավոր դատախազի ընտրության ժամանակ քվեարկել է այնպես, ինչպես իրենց խմբակցությունն է որոշել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին։
108 պատգամավորից կողմ են քվեարկել 103-ը, 3-ը դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ անվավեր քվեաթերթիկներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանինն է։
«Ուրեմն ասեմ, որ ոչ մի հատուկ նշան չկա, որը պետք է դրվի քվեարկելիս։ Ես քվեարկել եմ, ինչպես մեր խմբակցության մյուս պատգամավորները։ Թե ինչու է անվավեր ճանաչվել իմ քվեաթերթիկը, թող կոմիսիան պարզաբանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ծիծաղով նշեց Ստեփան Դեմիրճյանը։