«Առաջիկա 200 տարում ԼՂ հարցը չի կարգավորվի»
Ադրբեջանի նախագահի աթոռին հավակնող 10 թեկնածուների կռվախնձորը ԼՂ խնդիրն է:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը վստահ է՝ հոկտեմբերի 9-ին այդ երկրում նախատված ընտրություններից հետո ԼՂ հիմնախնդրի բանակցայի գործընթացում ոչինչ չի փոխվելու։ Իսկ թեկնածուների հայտարարություններին լուրջ չի վերաբերվում. «Հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք արդեն աբսուրդի ժանրից են: Ի՞նչ է սա նշանակում՝ սա նշանակում է, որ շահարկելով ԼՂ խնդիրը` պարզապես փորձում են հավաքել ընտրազանգված»:
Ադրբեջանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սարգիս Ասատրյանը միայն մեկ դրական հանգամանք է արձանագրել՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել. «Ինչ են ասում այսօր Ադրբեջանում, ասում են, որ եթե դիվանագիտական ջանքերը չտան իրենց արդյունքները, բնական է, որ Արդբեջանը պատրաստ է վերականգնել իր Սահմանադրությունը, եւ վերականգնել իր վերահսկողությունը ԼՂՀ նկատմամբ»:
Ադրբեջանի նախագահի առաջադրված թեկնածուներից Սարգիս Ասատրյանը միայն մեկին նկատել՝ ով կարող էր նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, սակայն նրան նույնիսկ չգրանցեցին. «Սիստեմը չի հանդուրժում այն մարդկանց, որոնք լոյալ վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ»:
Ի դեպ, Ադրբեջանի նախորդ նախագահի ընտրություններում իշխանությունները քվեատուփեր էին տեղադրել նաեւ ԼՂՀ սահմանի վրա: Ի՞նչ է սպասվում այս անգամ. «Նման շոուներ միգուցե սարքեն, չի բացառվում` հաշվի առնելով նախորդ փորձը»:
Հոկտեմբերի 9-ի Ադրբեջանի նախագահի ընտրություններից մեծ չեն նաեւ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի սպասելիքները;
«Ես համոզված եմ` քաղաքական հեռանկարում ԼՂ հակամարտության կարգավորում չի լինի, գոնե առաջիկա 200 տարում»,- ասում է Իսկանդարյանը: