ՀԱԿ-ը դեմ է Սերժ Սարգսյանի թեկնածուին (տեսանյութ)
ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը։ «Մենք չենք վստահում Սերժ Սարգսյանի ներկայացրած որեւէ թեկնածուի եւ դեմ ենք»,- ԱԺ ամբիոնից քիչ առաջ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նա հիշեցնում է, որ Կոստանյանն Աղվան Հովսեփյանից ստանում է շուրջ 20 աղմկոտ չբացահայտված սպանություններ։ Ինքը Կոստանյանի երեկվա ելույթներից տպավորություն է ստացել, որ խոշոր հանցագործությունների մեղավորների փաստաբանն է. «Դուք պաշտպանում եք գոմեշի միսը բերողների իրավական կողմերը»։
Պարոն Մանուկյանն ուզում է հասկանալ՝ պաշտպանելու՞ է Կոստանյանը մարդու իրավունքները, ժողովրդավարությունը՝ «ոչ մի խոսք չլսեցի»։ Արամ Մանուկյանը թեկնածուի անցյալից հիշեցնում է դրվագներ, երբ վերջինս Հայաստանի ներկայացուցիչն էր ԵԽ-ում։ Այնտեղ պարոն Կոստանյանը եվրոպացիներին վստահեցրել է, որ «Ա1+-ի եթերազրկումը տեղի է ունեցել օրենքի հիման վրա եւ այս խոսքի ազատության սահմանափակումը տեղի է ունեցել օրենքի հիման վրա»։ «Քաղբանտարկյալների բեռը կլուծեք՝ կլուծեք, չեք լուծի՝ մեր վերաբերմունքը ձեր հանդեպ չի փոխվի»,- Գեւորգ Կոստանյանին զգուշացնում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը։ «Դուք ձեռնոց եք նետելու համակարգի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, կառավարությա՞նը, արեք»։