Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի՞
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր փակ նիստում քննարկեց երեկ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված համաներման վերաբերյալ առաջարկությունը:
Նիստը տեւեց մեկ ժամից ավելի, որից հետո պատգամավորները, չմանրամասնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, նշեցին,որ այս անգամ համաներվողների թիվը շատ է լինելու:
Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ սահմանափակող հոդվածների թիվը պակասել է, եւ դա է պատճառը, որ համաներում այս անգամ շատերը կստանան: Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, որին ՀԱԿ-ը համարում է քաղբանտարկյալ, եւս կվերաբերի համաներումը, նախարարը պատասխանեց, որ նախ ինքը ՀԱԿ ակտիվիստին քաղբանտարկյալ չի համարում եւ հետո` նրա նկատմամբ հարուցված քրեական հոդվածները չեն մտնում սահմանափակվող հոդվածների մեջ: