Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆյուլեի բացած պատուհանն էլ փակեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
3bd08b1f27ac065addbd79544dddc0c4

Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումից հետո Խորը և համապարփակ առևտրի գոտի տանող միայն մի պատուհան մնաց: Այս պատուհանը դեռևս սեպտեմբերի 11-ին բացել էր ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` հայտարարելով, որ այդ առևտրի գոտուն չի խանգարի միայն մեկ հանգամանք. եթե Հայաստանը Մաքսային միության հետ հարաբերությունները սերտացնի որպես դիտորդ երկիր:

Այսօր արդեն տնտեսագետները և քաղաքագետները փակում են Ֆյուլեի բացած պատուհանը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշում է. «Դիտորդի կարգավիճակ ՄՄ-ին, այս հասկացողությունը պետք է բաղդատել: Ի՞նչ է դա նշանակում, դա լրիվ այլ ինստիտուտ է, համագործակցության ձև է, և տվյալ պարագայում, իմ կարծիքով դիտորդ ռեժիմներ` չեն կարող գոյություն ունենալ»: Ռազմավարական եւ Ազգային Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը ասում է. «Դա մի քիչ սպեկուլյատիվ բան էր, որովհետև եվրոպացիները տարիներ շարունակ ինչ-որ մի ուղղություն էին փնտրել հարաբերվելու Հայաստանի հետ` արհամարհելու ամեն ինչ»:

Փակելով մի պատուհանը՝ տնտեսագետն ու քաղաքագետը բացում են մյուսը` ամեն մեկն իր ոլորտում:


Մանրամասները տեսանյութով` քիչ ուշ: