Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կարծիք չի հայտնում

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցադրամանը, ասել է.
«Ի պատասխան Ձեր՝ 09.09.2013 թ. նամակում Ձեր հարցադրմանը՝ Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին չեմ տիրապետում որևէ փաստաթղթային կամ պաշտոնական տեղեկատվության, ուստի առայժմ զերծ կմնամ գնահատականներ տալուց կամ դիրքորոշում հայտնելուց»:

ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը համարելով վաղաժամ, պատասխանում է.

«Հայտնում եմ, որ նշված տնտեսական պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կոնկրետ դրույթներին, որոնց համաձայն մեր երկիրը կունենա քաղաքացու համար տեսանելի և շոշափելի տնտեսական շահ:

Ելնելով վերոգրյալից՝ Ձեր հարցը համարում եմ վաղաժամ և պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բավարար տեղեկատվություն ստանալու պարագայում»: