Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մաքսայինին անդամակցելը եղել է շանտաժով»

Քաղաքականություն
ea0d05ee92e1e202d643b43fe200d912

Մաքսային միությանն անդամակցելը ՀՀ իշխանությունների համար ընդամենն իրենց աթոռը պահպանելու ցանկություն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Ըստ նրա` Մաքսային միությանն անդամակցելը տեղի է ունեցել շանտաժի միջոցով, որը միշտ կախված է լինելու մեր գլխի վերեւում, որի արդյունքում կկորցնենք նաեւ մեր ինքնուրույնությունը: «Միայն այն պատճառով, որ այս տարիների ընթացքում ՀՀ-ում մենք չունեցանք օրինական ընտրված իշխանություն, մենք անընդհատ մեր ինքնիշխանության կորուստ ունեցանք: Բանն այն է, որ իշխանությունները միշտ փորձել են ներքին լեգիտիմությունը պահպանել արտաքին աջակցությամբ, իսկ այն միշտ ձեռք էինք բերում` ՀՀ-ից ինչ-որ մի բան տալով աջակիցներին` կլիներ դա գործարան, ոլորտներ, համակարգեր տնտեսության մեջ, քաղաքական զիջումներ:

Այսօրվա արդյունքը հենց այդ` ոչ լեգիտիմ իշխանության արդյունքն է»,- համոզված է Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով` այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը, այդ թվում նաեւ` ընդդիմությունը, որոնք միայն կարճատեւ պայքարին էին տրամադրված:


Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր առողջ ուժերին համախմբվել ու մեկ միասնական օրակարգով հանդես գալ Մաքսային միության դեմ: Միասնական օրակարգ ասելով՝ նա նկատի ունի միայն իշխանափոխությունը, ու այս դեպքում կարեւոր չէ, թե ինչ տարբերակով այն կիրականացվի: