«Պուտինը սիրում է ճակատամարտեր»
«Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ինֆորմացիոն եւ տնտեսական պատերազմ է սկսվել: Սակայն կարեւորն այն, որ լինենք ոչ թե եվրոպամետ, ռուսաստանամետ կամ չինամետ, այլ հայակենտրոն»,- ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նա համոզված, որ Մաքսային միություն գնալու ընտրությունը ճիշտ է կատարված. «ՈՒ դա ամենեւին չի նշանակում, որ մենք չենք զարգանա: Չպետք է հայտարարել, որ եթե Եվրոպա չենք գնում, ապա մենք կորած ենք»:
Քաղաքագետի կարծիքով՝ մեր չզարգանալու միակ պատճառը մեր երկրի տնտեսության ու քաղաքականության աննորմալ վիճակն է; Նա համոզված է, որ այս պարագային ամենակարեւորը երկրի անվտանգությունն ու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն է:
Անգամ եթե Վրաստանը նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, իսկ ՀՀ-ն անդամագրվի Մաքսային միությանը, Հայաստանը ոչ մի խնդիր չի ունենա՝ համոզված է քաղաքագետը. «ՌԴ-ն քրիստոնեական արժեքներ կրող է, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը հզոր խաղացող եւ ճակատամարտեր սիրող է: Վրաստանը թող մտածի իր քայլերի հաջորդականության մասին, որովհետեւ ՀՀ-ն եւ ՌԴ-ն պետք է իրար հետ բարեկամական հարաբերություններ պահպանեն: Խնդիրներ կարող են լինել միայն տեխնիկական, սակայն մեծ մասով այն չի կարող խոչընդոտ հանդիսանալ»: