Ազատամարտիկները հանդիպել են Ծառուկյանին (տեսանյութ)
Սեպտեմբերի 23-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի հրամանատարները հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հանդիպմանը նաև ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից և առաջարկել դրանից դուրս գալու սեփական մոտեցումները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել կուսակցության՝ կլոր սեղանին մասնակցելու կապակցությամբ՝ թե ՛ իր, թե՛ աշխատանքային խմբի կողմից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է հանուն ՀՀ պետականության պահպանման ու կայացման անել ամեն հնարավորը:
Մանրամասները՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք համահավաքում:
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ,
Ազատության հրապարակ