Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը մեծացել է ուրիշի տակ լինելու գաղափարով». Հ. Մեսրոբյան

Քաղաքականություն
8b2c2a67dbbd842f34ad461a5f14f594

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Մաքսային միությանը միանալուն` արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց,որ ներկա աշխարհաքաղաքական վիճակում մեր պետությունը այլընտրանք չունի. «Եթե սիրիական պատմությունը շարունակվի, ու եթե ծայրահեղական իսլամիստների հոսանքը գա, իսկ նրանց լոզունգը Սիրիայից հետո Ռուսաստան, Եվրոպա Չինաստան, մի խոսքով իսլամական խալիֆաթ ամբողջ աշխարհում ստեղծելն է,մենք մնում ենք մենակ: Այս իրադրության մեջ միակ ուժը, որի հետ պետք է մոտ լինենք, դա պետք է լինի Ռուսաստանը:Ոչ մի այլ քաղաքական կառույց մեզ օգնության ձեռք չի մեկնի»:

Պարոն Նավասարդյանը կարծում է,որ մենք պետք է և-և-ի քաղաքականություն վարենք. «Լինել ՌԴ-ի հետ, չի նշանակում, որ պետք է մտքից հանենք, որ Եվրոպայի հետ չպետք է լինենք:Այստեղ չի կարող լինել, թե նրանք չեն ուզում խնդիրը, քաղաքականության մեջ այդպիսի բան չկա: Դա մեր շնորհքից է կախված»,-համոզված է նա:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, պատմական մի շարք նախադեպեր մեջբերելով, նկատեց,որ ուրիշի փեշի տակ մտնելը միշտ էլ ողբերգությամբ է ավարտվել. «Մեր իշխանական վերնախավը մեծացել է ուրիշի տակ լինելու գաղափարով, մինչդեռ հակառակ դեպքում մենք կունենանք ավելի շատ ազատություններ, այդ թվում՝ Սիրիայի հարցում»:

Փորձագետը վրդովված եզրափակեց. «Մեկ տարի առաջ հայտարարում էին, թե հայերը Սիրիայում պետք է մնան, բայց այսօր տեսեք քանի զոհ ունենք:Ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել այդ հայտարարությունն անողներին, ու մի շփոթեք խոսքի ազատությունը հիմարության ազատության հետ»: