Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էպոսագետը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Քաղաքականություն
4160f72b7953464c983292d276ef6369

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանին` գործով Պարույր Հայրիկյանի վրա կրակողին, Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նույնպես դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման:

Դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին 13, իսկ Խաչատուր Պողոսյանին 14 տարվա ազատազրկման: