Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Րաֆֆի. Հովհաննիսյանը իշխանափոխություն չի պահանջում

Քաղաքականություն
49f2d75482b23858db0205de11768159

Հայաստանցիները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են այս իշխանություններին քշել երկրից կամ վերացնել։ Պարոն Հովհաննիսյանը գերադասում է հանրահավաքը։

Պարոն Հովհաննիսյանը համաձայն է՝ Սերժ Սարգսյանն օրենքից դուրս է, ոչ ոք նրան չի ընտրել, սակայն սեպտեմբերի 20-ին հանրահավաք է անելու, որտեղ իշխանափոխության պահանջ չի դնելու։ Մեկ պարզ պատճառով. «Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել արդեն, ես կարծում եմ, որ դա գրանցելու խնդիր ունենք»։

Առաջիկա հանրահավաքին հրավիրվել են քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նաեւ ազատամարտիկներ։ Թեման Մաքսային միությանն անդամագրվելն է. «Բառացիորեն մեր անկախությունը վտանգի տակ է եւ բառացիորեն մենք միասին պիտի գանք»։
«Ժառանգության» ղեկավարը հիշում է, որ նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն իրեն առաջարկեց գլխավորել Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը։ Այն ժամանակ մերժեց. «Ես այն ժամանակ էլ ասեցի, որ պետք չունեք ժողովրդի կողմից ընտրված քաղաքացուն բերել- նստեցնել հանձնաժողովի նախագահ, որ Սահմանադրություն փոխեք, հիմա կարող եք փոխել»։