Եվրաինտեգրում՝ առանց արվամոլության
«Մշակույթ» հասարակական կազմակերպությունից ձեւավորվել է «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը։
Նախագահ Անի Զախարյանը որոշել է, որ պետք է սկսել հասարակական գործունեությունից. «Ես կողմնորոշվում եմ արիստոտելյան, ցիցերոնյան ժամանակներից եկող բանաձեւով, որ քաղաքականությունը քաղաք-պետություն ղեկավարելու մշակույթն է»:
Կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ համամասնական ցուցակով։
Կուսակցության ծրագրային դրույթներից մեկն է՝ եվրաինտեգրում՝ առանց աղանդավորական շարժումների, առանց արվամոլության, եւ «իմ հստակ դիրքորոշումն է Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրում, որովհետեւ Մաքսային միությանն անդամակցելը մեզ կրկին ձեռքով ու ոտքով կապում է Ռուսաստանին, եւ Հայաստանի կառավարությունը դառնում է զուտ ադմինիստրացիա՝ Ռուսաստանի շահերը պաշտպանող: Իսկ գլոբալ քաղաքականություն իրականացնել մենք չենք կարող, եւ ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել»,-ասում է Անի Զախարյանը: