Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում

Քաղաքականություն
e3aa61da80e0471e0ace40a19c5a544e

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տարածած տեղեկատվության  համաձայն, Միացյալ Նահանգներ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբի ներսում զինյալի ներկայության մասին հաղորդվել է երկուշաբթի վաղ առավոտյան: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը «Twitter» սոցիալական կայքի միջոցով հաստատել են «մի քանի վիրավորների, այդ թվում՝ մահացու դեպքերի մասին»:

Ըստ հաղորդագրությունների, վնասվածքներ ստացածներից մեկը եղել է ոստիկանության ծառայող: Անվտանգության ուժերը մեկնարկել են որոնողական աշխատանքները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման տեղեկացված է իրավիճակի մասին:

ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբը գտնվում է ԱՄՆ-ի Կապիտոլիումից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ աշխատում է մոտ 3 հազար մարդ:

ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարությունը վերահսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներական և շինարարական, ինչպես նաև նավերի, սուզանավերի և ռազմական համակարգերի գնման և շահագործման աշխատանքները:

Ամենրկայի Ձայն