Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետ. «Իշխանափոխություն է հասունանում»

Քաղաքականություն
1cdcbeb1bbedf50a2423cf7cf4c83bdb

Վերլուծելով Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված քաղաքական ուժերի արձագանքները՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանը հայտնաբերել է հետեւյալը. «Քաղաքական ուժերի մեծ մասը իրավիճակից դուրս գալու գրեթե միակ ճանապարհը տեսնում է իշխանափոխությունը»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Արդեն իսկ հնչել են հրաժարականի պահանջներ եւ հնչել են որոշակի ուղերձներ: Ուղղակիորեն այդ մասին հայտնել է Րաֆֆի Հովհաննիսյանը դիրքորոշում արտահայտող փաստաթղթում, եւ ՀԱԿ-ը նույնպես ասում է, որ միայն իշխանափոխության շնորհիվ է հնարավոր այդ մարտահրավերներին դիմադրելը»։

Նրա խոսքով` քաղաքական ուժերի մյուս մասն էլ նշել է, որ անհրաժեշտ է համախմբում, նստել ինչ-որ սեղանի շուրջ եւ քննարկել հիմնական մարտահրավերները:

Քաղաքացիական ակտիվիստներից շատերը, ըստ Էդգար Վարդանյանի, գալիս են այն եզրահանգման, որ իրենք նույնպես այդ համակարգափոխության խնդիրը պետք է դնեն իրենց օրակարգում եւ համագործակցեն տարբեր քաղաքական սուբյեկտների հետ:

«Իշխանափոխություն անելու պահանջարկը կարծես թե հասունանում է, եւ չեմ բացառում, որ ապագայում կարող են ձեւավորվել համագործակցության նոր ֆորմատներ, սակայն արդեն այնպիսի օրակարգով, որտեղ կմտնեն ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժեր, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստներ, նախաձեռնություններ եւ այլն եւ այլն»,- եզրափակում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը: