A
A
Տարոնիկը համայնքապետ ունեցավ
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում երեկ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:
Համայնքապետի աթոռի համար պայքարում էր 4 թեկնածու` Արմեն Խլղաթյան, Մովսես Սահակյան, Գեւորգ Զաքարյան եւ Կարապետ Խաչատրյան:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների` Տարոնիկի համայնքապետ է ընտրվել 32- ամյա Արմեն Խլղաթյանը: Նրան իր վստահության քվեն է տվել 567 ընտրող։
ԿԸՀ-ից նաեւ տեղեկանում ենք, որ ընտրված համայնքապետին հաջորդում է Գեւորգ Զաքարյանը` 259 քվե, Մովսես Սահակյան` 217 եւ Կարապետ Խաչատրյան` 90 քվե;
Ընտրելու իրավունք ունեցող 1643 անձանցից ընտրությանը մասնակցել է 1152-ը, իսկ անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ։