Նախագահ են ընտրում
Այսօր առավոտյան ժամը 9:00-ից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, որոնք կշարունակվեն մինչև 17:00-ն: Թեկնածուները երեքն են՝ Տիգրան Աթանեսյան, Արա Զոհրաբյան և Կրոմվել Գրիգորյան:
ՓՊ Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են հետևյալ հասարակական կազմակերպությունները` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի Հայաստանյան ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ինչպես նաև քվեարկությանը հետևում են թեկնածուների վստահված անձիք:
Բոլոր երեք թեկնածուներն էլ մասնակցել են քվեարկությանը: