Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Առաքելյանը բանտում է Ալիկ Սարգսյանի ասելով» (տեսանյութ)

Քաղաքականություն
d4d5e503661b493b9d1c24faa133620e

ՀԱԿ անդամներն ու նրա համակիրները այսօր Գլխավոր դատախազության մոտ էին՝
Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի խիղճն արթնացնելու համար:

Տիկին Դարբինյանն այն դատավորն է, ում նախագահությամբ այսօր քննվում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուս 3 երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը։

Ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի՝ սա շատ լավ հնարավորություն է Եվա Դարբինյանի համար, քանի որ նա մարտի 1-ի հետ կապված շատ սխալներ է արել և անարդար կերպով ձերբակալել ակտիվիստներին:

ՀԱԿ կուսակցության անդամ Վարդգես Սարգսյանը, ով ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի ակցիաների մշտական մասնակիցներից է, տեղեկացրեց, թե դատախազությունից իրեն հայտնել են, թե ինչու է մինչ օրս Տիգրանն անազատության մեջ. «Միլպետի` Ալիկ Սարգսյանի ասածներով է, գրածն է, որ Տիգրան Առաքելյանը մնում է բանտում»։

Այսօրվա ակցիայի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ վերջին քաղաքական իրադարձություններին։ Նրան զայրացրել է Մոսկվայի նորընտիր քաղաքապետին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը. «Պուտինը եկավ Տարոնիդ շնորհավորեց, քո ինչ գործն ա, էս մարդը կարծես Հայաստանի հետ բացարձակապես կապ չունի և իսկապես կապ չունի»Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Արամ Մանուկյանը խոստովանեց, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, վստահ է՝ Սերժ Սարգսյանն իրենից ավելի տեղեկացված չէ.

«Ուրիշ տեղ է չարիքը. այդ մարդուն պետք է ասես՝ ուր ես գնացել, ինչ ես կարդացել, ինչ ես ստորագրել, ինչ օգուտ է դա տալիս, ինչ վնաս է տալիս, ինչ է դրանց հետո լինելու»։
ՀԱԿ պատգամավորներն այսօր նաեւ վստահեցրին, թե լրագրողներից են տեղեկացել, որ երեկ ազատամարտիկները ցանկություն են հայտնել հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ հարցում Հայաստանի ընդդիմադիր ուժերը համախմբվեն։ «Աշխարհի երեսին չկա մի այնպիսի հարց, որի պատճառով Ձեր ասած բոլոր ուժերը դադարեն գոյություն ունենալ և դառնան ընդամենը 1 ուժ»,- պատասխանեց Զուրաբյանը։