Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեւան Պողոսյան. «Մենք չունենք ընտրված նախագահ»

Քաղաքականություն
82cd508cca73afa00bf809f25f2dd63f

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը պահանջում է բոլորի հրաժարականը՝ «վերից վար»։

Այս հայտարարությունը նա արել է այսօր՝ պատասխանելով այն հարցին, թե ում հրաժարականը կպահանջեր ինքը։ Առաջինը նա կպահանջեր բոլոր նրանց հրաժարականը, ովքեր 4 տարի բանակցել են ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու համար։ «Ամբողջ կառավարության (հրաժարականը կպահանջեի-հեղ.), որոնք ասում էին, թե անվտանգության հարցերով միացանք (Մաքսային միությանը-հեղ.)»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ պահանջելու, պարոն Պողոսյանն ասաց. «Մենք չունենք ընտրված նախագահ»։