Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյան. «Ֆյուլեն չի ուզում՝ մենք ուզում ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
12a89bf7777fd72d1be5f7904d826c5a

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մեկնաբանելով Եվրամիության գլխավոր հանձնակատար Ստեֆան Ֆյուլեի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը ասոցացման համաձայնագիրը չի կարող ստորագրել իրավական անկարելիությունների պատճառով, ասել է. «Մենք տրամադրված ենք ստորագրել ասոցացման համաձայնագիրը»։ Ճշտող հարցին, թե՝ «Ֆյուլեն չի՞ ուզում», Աբրահամյանը հայտարարեց. «Ինքը չի ուզում ՝ մենք ուզում ենք»։

Հնչեցին հարցեր նաեւ Ղարաբաղի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ղարաբաղն անկախ պետություն է՝ թող ինքը որոշի։ Հարցին, թե՝ «չե՞ք օգնելու, որ միանա», պրն Աբրահամյանը պատասխանեց. «Փաստաթղթերը կուսումնասիրենք և կորոշենք»։