Ս. Սաֆարյան. «Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է»
20 տարիների ընթացքում Հայաստանը Մաքսային միության եւ Եվրամիության միջոցով պահպանում էր իր անվտանգությունը, սակայն մաքսային միություն մտնելով պարզապես խաթարվում է այդ հաշվեկշիռը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը;
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունները երկիրը հասցրել են այն վիճակին, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը;
Սաֆարյանի խոսքով`իրատեսական չէ նաեւ իշխանությունների այն պնդումները, թե Հայաստանը կարող է խորացնել իր հարաբերությունները նաեւ Եվրոպական միության հետ:
«Նման բան հնարավոր չէ, խորացող հարաբերություններ կարող են ստեղծվել միայն ԵՄ-ի հետ ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման միջոցով»,- նշեց Ստ. Սաֆարյանը։