Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Մեսրոբյան. «Պետությունը դարձրել են «Ճ» կլասի» (տեսանյութ)

Քաղաքականություն
3591216ba03518d1f3a2926ae380bf4d

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նախախորհրդարանի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը դեմ արտահայտվեց, որ նախագահն ինքնուրույն և առանց հասարակության կամ ԱԺ-ի հետ խորհրդակցության է Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրել։ Նա հավելեց, որ 1991 թվականից Հայաստանում պաշտոնյաները մի հետաքրքիր դիրքորոշում են որդեգրել. լինել ընդունված երևույթների փաստաբան:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ի տարբերություն նրա, կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն. «Մենք պետք է հիմնականում ասենք՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն, որովհետև շատ դեպքերում մեկը մյուսին հակասում են: Իմ համոզմամբ` միանշանակ Մաքսային միություն: Եթե կամ-կամ է, ապա միանշանակ Մաքսային միություն»:

Ըստ Վարդան Այվազյանի ՝ որոշումն այն չէ, որ ընդունվում է, որոշումն այն է, որ խոսում է գործողությունների մասին: Եթե խոսում են ներդրումների մասին` Ռուսաստանը լավն է, բայց եթե խոսում են այլ հարցերից` Ռուսաստանը վա՞տն է»:

Հարություն Մեսրոբյանի այն դիտարկմանը, որ մենք, որպես անկախ պետություն, կորցնում ենք մեր սուվերենությունը` Վարդան Այվազյանը պատասխանեց. «Սուվերենության թե որ չափի կորստի մասին է խոսքը գնում, կասեմ, որ դա անհարկի հարցադրում է:

Միանալով Մաքսային միությանը՝ չկա որևէ սուվերենության կորուստ: Չկա այդպիսի բան: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ ունի դաշնային ռազմավարական հարաբերություններ»:
Եվրասիական միությանը միանալու դեպքում օդում կախված է մնում նաև Արցախի հարցը. Հարություն Մեսրոբյանը պնդում է, որ «Մաքսային միությունը ենթադրում է մաքսային քաղաքականություն:

Դե ֆակտո սահմանները կբաշխվեն, այսինքն՝ կստացվի, որ Արցախի խնդիրը, որի արդյունքում առաջ եկավ Հայաստանի ինքնիշխանությունը, դրա խնդիրը կորցնում ենք քայլ առ քայլ»:

Էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախված լինելը եւս բարկացնում է Հարություն Մեսրոբյանին, քանի որ ըստ նրա՝ Ռուսաստանը հերիք չի որ մեր անվտանգության երաշխիքն է, հիմա դարձել է նաև էներգետիկ գործընկեր: «Ցանկացած պետության թիվ մեկ խնդիրը ժողովրդի անվտանգությունն է: Ներկայիս իշխանությունները մեր պետությունը դարձրել են Ճ կլասի պետություն»,- ասում է նախախորհրդարանի անդամը։